ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Լրացրե՛ք իրավաբանական անձանց համար նախատեսված առցանց հայտը՝ կցելով հայտադիմումի մեջ պահանջվող փաստաթղթերը: Ներկայացված դիմում-փաթեթների հավաքագրումից և ուսումնասիրությունից հետո նախնական հավանության արժանացած ծրագրերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական փուլում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը կընտրի հաղթողներին:
Դրամաշնորհի տրամադրման հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի մարտի 15-ը:
Ուշացած կամ թերի հայտադիմումները չեն ընդունվի: