«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև ս.թ. ապրիլի 13-ը ներառյալ։
Ներկայացվող նախաձեռնությունները պետք է նպաստեն սոցիալ-տնտեսական, կրթական, գիտական, առողջապահական կամ մշակութային ոլորտների զարգացմանը և իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։
Նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք՝
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: