ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:

Բարեգործական հիմնադրամը  մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև  ս.թ. մարտի 15-ը ներառյալ։

Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք

  • նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
  • առաջարկում են նորարարական լուծումներ,
  • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

Այլ նորություններ

Տեխնիկական կրթության հնարավորություն՝ սահմանամերձ շրջանի երեխաների համար
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի երեխաները կրթություն կստանան տեխնիկապես հագեցած և վերազինված «Արմաթ» ինժեներական լաբորատորիում։
Կարդալ ավելին
Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում
Գորիսի թիվ 2 դպրոցում երեխաները ֆրանսերենի դասընթացներն արդեն անցկացնում են տեխնիկապես վերազինված և կահավորված դասասենյակում։
Կարդալ ավելին
Սահմանամերձ գյուղերում երեխաները տեխնոլոգիական կրթություն կստանան
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբի, Նոյեմբերյանի և Բերքաբերի դպրոցների երեխաները հնարավորություն ունեն տեխնոլոգիական կրթություն ստանալ տեխնիկապես վերազինված, նոր ու ժամանակակից սարքավորումներով հագեցած «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում։
Կարդալ ավելին