Ներկայացվող պահանջները
Ներկայացվող պահանջները

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մրցութային կարգով տրամադրում է դրամաշնորհներ՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային և առողջա­պահական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանն  աջակցող լավագույն ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար:    

  • Դրամաշնորհի տրամադրման հայտ կարող են ներկայացնել իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև նախաձեռնող խմբեր:
  • Ծրագրի իրականացումը պիտի արդյունավետ լինի դրանում ընդգրկված հնարավորինս մեծ խմբերի, այլ ոչ թե առանձին անհատների համար:
  • Ծրագրի արդյունավետությունը պետք է լինի երկարաժամկետ՝ առնվազն երկու տարվա օգտակարությամբ:
  • Ծրագրի իրականացումը պետք է անվտանգ լինի շրջակա միջավայրի համար:
  • Ծրագրի իրականացումը նպաստելու է աշխատատեղերի ստեղծմանը:
  • Ծրագիրը պետք է ունենա տեղական հումքի/ռեսուրսների ներգրավման ուղղվածություն:
  • Եթե ծրագիրը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամբողջությամբ չի ֆինանսավորվում, դրա ամբողջական ֆինանսավորումը համաֆինանսավորողների կողմից պետք է լինի  երաշխավորված:
  • Դրամաշնորհը իր մեջ չի ներառում աշխատավարձերի և այլ ընթացիկ ծախսերի վճարում:  

­­


Առավելությունը կտրվի  այն ծրագրերին, որոնք բավարարում են նշված պահանջներից մի քանիսին, և որոնց ազդեցության տիրույթում է գտնվում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ամրապնդումը:  

Մեկ դրամաշնորհի տրամադրման առավելագույն չափն է 5.000.000 ՀՀ դրամ: