ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Լրացրե՛ք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար նախատեսված առցանց հայտը՝ կցելով հայտադիմումի մեջ պահանջվող փաստաթղթերը: Ներկայացված դիմում-փաթեթների հավաքագրումից և ուսումնասիրությունից հետո նախնական հավանության արժանացած ծրագրերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական փուլում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը կընտրի հաղթողներին:
Դրամաշնորհի տրամադրման հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի մարտի 15-ը:
Ուշացած կամ թերի հայտադիմումները չեն ընդունվի:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Սոցիալ-տնտեսական
Կրթական և գիտական
Առողջապահական
Մշակութային

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

priority_high
Կդիտարկվեն բացառապես այն ծրագրերը, որոնք կբավարարեն բոլոր պայմաններին, և առավելությունը կտրվի այն ծրագրերին, որոնց ազդեցության տիրույթում է գտնվում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ամրապնդումը: Մեկ դրամաշնորհի տրամադրման առավելագույն չափն է 5.000.000 ՀՀ դրամ: Լրացրե՛ք օնլայն հայտը այստեղ: