ԾՐԱԳՐԵՐ

ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության ‹‹Սորս›› հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի և փայտամշակման արտադրամասը: Արտադրամասում հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները միավորվել և գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծում են այն ամենը, ինչի կարիքն ունեն երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող կենտրոնները։


Արտադրամասը «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել փայտամշակման նոր սարքավորումներ և հումք, որով հատուկ կարիք ունեցող երեխաների համար պատրաստվել են կաշվե և փայտե զարգացման պարագաներ և ադապտացված գույք, որոնք անվճար տրամադրվել են երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող տարբեր կենտրոնների:


«Ձեռքբերված հումքը նոր սարքավորումների գործածմամբ «Սորս» հիմնադրամը եռապատիկ արդյունք է տվել։ Արտադրանքը բաժանվել է բոլոր կենտրոններին, որտեղ դրա կարիքը եղել է: Վստահ եմ, որ այդ կենտրոններում դեռ երկար ժամանակ կօգտագործեն այդ գույքը»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։


«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականինԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկիֆրանսիական Կրեդիտ ԱգրիկոլիԿրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:


Մանրամասնտեսանյութում:

Այլ ծրագրեր

Կավե զարգացնող խաղեր՝ Ճամբարակից. ստեղծվել են նոր աշխատատեղեր
Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը երեխաների խնամքի, խոցելի խմբերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման նպատակով իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր: Կազմակերպության շահառուները պատրաստում են հայկական տարազով կավե զարգացնող խաղեր, որոնք զարգացնում են երևակայությունն ու ծանոթացնում հայկական մշակույթին:
Կարդալ ավելին
Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել
Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն:
Կարդալ ավելին
Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում
Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։
Կարդալ ավելին