«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2021թ.-ի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ Այս տարվա դրամաշնորհային մրցույթին ներկայացվել էին 63 հայտ։
Հիմնադրամի խորհրդի որոշմամբ 2021թ.-ին աջակցություն է ցուցաբերվելու «Իքսբիոնիկս» ՍՊԸ կազմակերպության կողմից ներկայացված ծրագրին։
Հույս ունենք, որ մյուս դրամաշնորհային մրցույթի շրջանակում կրկին հնարավորություն կունենանք աջակցել նմանատիպ հետաքրքիր նախագծերի։