ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20 նոր աուդիոգիդ Վանաձորի կերպարվեստի թանգարանին

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանը համալրվել է 20 նոր աուդիոգիդով։ Մինչ այս, զբոսաշրջիկների մեծ հոսքի դեպքում անհրաժեշտ էր նախապես հերթագրվել, քանի որ թանգարանն ուներ միայն մեկ օտարալեզու էքսկուրսավար:

 Այժմ նախապես հերթագրվելու կարիք չկա. թանգարանի ցուցանմուշների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան նախապես մշակվել, թարգմանվել և ձայնագրվել է աուդիոգիդերում՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով։

«Աուդիոգիդի կիրառությունը թանգարաններում բավականին տարածված է և դա հնարավորություն է տալիս, որպեսզի այցելուներն ինքնուրույն շրջայց կատարեն թանգարանում, ինչը շատ հագեցած և գրավիչ  է դարձնում շրջայցը։ Թանգարանների այցելուները շատ են և հաճախ գիդերի քանակը չի բավարարում տրամադրել այս կամ այն նկարի ինֆորմացիան: Այս դեպքում օգնության են գալիս աուդիոգիդերը։ Ուրախալի է, որ աուդիոգիդերը մարզերում ևս կիրառելի են դառնում»,- նշում է  «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Լավ հնարավորություն է,  քանի որ  օտարալեզու էքսկուրսիաների համար պետք է նախօրոք հերթագրվեին, պայմանավորվեին, որ կարողանայինք ապահովել: Հիմա այդ խնդիրն այս ծրագրով չենք ունենա նաև անհատ զբոսաշրջիկների համար։ Ու ամենակարևորը՝ մեր այցելուն աուդիոգիդի հետ ինքն է թանգարանում որոշում իր երթուղին, թե որ աշխատանքից ու հեղինակից մեկնարկի»,-նշում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Բաղրամյանը:

 

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի   ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Այլ նորություններ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է
Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով։
Կարդալ ավելին
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
Կարդալ ավելին
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։
Կարդալ ավելին