ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրիում ստեղծվել է տեխնիկական մեծ հագեցվածությամբ ֆրանսերենի դասարան

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար: Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։

«Այս ծրագրի համար ձեռք է բերվել անհրաժեշտ տեխնիկա, պրոյեկտոր, համակարգիչ, հեռուստացույց, երկկողմանի գրատախտակ… Մի խոսքով ամեն անհրաժեշտ պարագա, որպեսզի դասապրոցեսը էլ ավելի հետաքրքիր լինի և մենք կարծում ենք, որ այս դասասենյակը երկար տարիներ կծառայի ներկա ու ապագա սերունդներին», – նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Այս ծրագրով նպաստում ենք Հայաստանում  ֆրանկոֆոնիայի տարածմանն ու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը։ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի հետ արդեն նման 5 դասասենյակ ենք ստեղծել տարբեր մարզերում՝ ֆրանսերենի ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու համար», – նշել է «Կայուն զարգացման հիմնադրամ»–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:

«Ինտերակտիվ դասեր ենք կազմակերպում՝ ֆիլմի դիտում, քննարկում և ավելի արդյունավետ ենք կարողանում բարելավել ֆրանսերենը՝ նայելով, լսելով, խոսելով», – նշում է ֆրանսերենի ուսուցիչ Սիրանուշ Վարդպարոնյանը:

 

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի   ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

 

 

Այլ նորություններ

Մաստարայում երեխաները ֆրանսերեն կուսումնասիրեն ժամանակակից դասասենյակում
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։
Կարդալ ավելին
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։
Կարդալ ավելին
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Կարդալ ավելին