ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել է 160-ից ավելի կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր: Հայտարարված մրցույթի արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 5 նոր ծրագրի.

 

  1. Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ տեխնիկական նոր միջոցներով՝ պրոյեկտորներով վերազինելու նպատակով,
  2.  «Կայուն զարգացման հայկական հիմնադրամին»` ՀՀ տարբեր մարզերում ֆրանսերեն լեզվի նորարարական դասասենյակներ ստեղծելու նպատակով,
  3. Recursive InterNetwork Architecture (RINA) - նոր ցանցային ճարտարագիտության ուսումնասիրության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման նպատակով,
  4. «Արտիսիմո» մշակութային ՀԿ-ին՝ ԿԱՊԿՈւ երեխաների՝ վերականգնողական աշխատանքերի համար հատուկ պարագաների ձեռքբերման նպատակով,
  5.  «Աստղացոլք» ՀԿ-ին՝ սոցիալական ծրագիր իրականացնելու նպատակով (զարգացնող խաղերի ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերում):

‹‹Մինչ այսօր հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է 12 ծրագիր, որոնք հնարավորություն են ընձեռել մի շարք առանցքային ոլորտներում կյանքի կոչել հասարակության համար օգտակար և հեռանկարային ծրագրեր: Այս տարի հիմնադրամի խորհրդի կողմից ընտրված 5 ծրագրերը ևս այս տրամաբանության շրջանակում են»,-իր խոսքում նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

 

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015թ.-ին` ԱԿԲԱ  Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Այլ նորություններ

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
Կարդալ ավելին
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։
Կարդալ ավելին
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2026թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Կարդալ ավելին