ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանամերձ Չորաթանում երեխաները կրթվելու լայն հնարավորություն են ստացել

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում արդեն 25 տարի գործում է «Մխիթար» երիտասարդական կենտրոնը, որտեղ գրեթե ամեն օր դասից հետո հավաքվում են հարակից գյուղերի երեխաները՝ կրթվելու, նոր արհեստ ու արվեստ սովորելու և իրենց ժամանցը կազմակերպելու համար։

«Մխիթար» երիտասարդական կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է. դրամաշնորհի միջոցով կենտրոնը ձեռք է բերել միկրոավտոբուս, որն ամենօրյա պարբերականությամբ կենտրոն է տեղափոխում հարակից գյուղերի երեխաներին: Միկրոավտոբուսի ձեռքբերումից հետո կենտրոն հաճախող սաների թիվը կրկնապատկվել է. նախկին 100 երեխայի փոխարեն այժմ կենտրոն է հաճախում ավելի քան 200 երեխա։

«Տրամադրված դրամաշնորհի միջոցով ձեռք բերված միկրոավտոբուսի շնորհիվ Չորաթան գյուղ հարակից 3 գյուղի՝ Արծվաբերդի, Նորաշենի ու Վերին Կարմիր Աղբյուրի երեխաները ևս կկարողանան հաճախել «Մխիթար» երիտասարդական կրթամշակութային կենտրոն։ Դա թույլ  կտա երեխաներին ստանալ անվճար հիմունքներով կրթություն, զարգացնել հմտությունները և արդյունավետ կազմակերպել իրենց ազատ ժամանակը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Կենտրոնի գոյությունն իսկապես շատ կարևոր օղակ է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների համար, որտեղ մոտ 200 աշակերտ է  հաճախում 18 տարբեր խմբակ՝ կարատե, հելունագործություն, ասեղնագործություն, նկարչություն, երաժշտություն, հայկական պար, երգեցողություն, թատրոն և այլն։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհի աջակցությամբ, ինչպես նաև Մխիթարյան միաբանության նախկին սաների հովանավորությամբ լուծվեց միկրոավտոբուսի խնդիրը, որը հարևան գյուղերից օրական  3–4 անգամ մոտ 100 աշակերտ է տեղափոխում «Մխիթար» երիտասարդական կենտրոն»,- նշել է «Մխիթար» երիտասարդական կենտրոնի տնօրեն Էդգար Քալանթարյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այլ նորություններ

Մաստարայում երեխաները ֆրանսերեն կուսումնասիրեն ժամանակակից դասասենյակում
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։
Կարդալ ավելին
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։
Կարդալ ավելին
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Կարդալ ավելին