ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանամերձ գյուղերում երեխաները տեխնոլոգիական կրթություն կստանան

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբի, Նոյեմբերյանի և Բերքաբերի դպրոցների երեխաները հնարավորություն ունեն տեխնոլոգիական կրթություն ստանալ տեխնիկապես վերազինված, նոր ու ժամանակակից սարքավորումներով հագեցած «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում։

«Արմաթը» «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ Կողբի, Նոյեմբերյանի և Բերքաբերի դպրոցների լաբորատորիաները համալրվել են ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է նաև համակարգիչների ուժեղացում, սարքավորումների վերանորոգում և վերազինում։

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ նյութատեխնիկական միջոցներով վերազինվեցին սահմանամերձ Կողբի, Նոյեմբերյանի և Բերքաբերի «Արմաթ» լաբորատորիաները, ինչի շնորհիվ վերջիններիս աշխատանքը կդառնա շարունակական ու երկարատև»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Սահմանամերձ համայնքներում «Արմաթ» լաբորատորիաները բերվել են բարձր մակարդակի, ինչը երեխաներին կտա նույն հնարավորությունները, որոնք առկա են քաղաքներում»,- նշել է Նոյեմբերյանի շրջանի «Արմաթ» լաբորատորիաների տարածքային պատասխանատու Սլավիկ Միրիջանյանը:

«Սահմանամերձ բնակավայրերում բնակվող մեր երեխաները իսկապես ունեին սրա կարիքը և հավատացնում եմ, որ վաղվա համար իրենք կդառնան մեր հայրենիքի համար պիտանի զավակներ»,- նշել է Բերքաբերի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Արզումանյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Այլ նորություններ

Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում
Գորիսի թիվ 2 դպրոցում երեխաները ֆրանսերենի դասընթացներն արդեն անցկացնում են տեխնիկապես վերազինված և կահավորված դասասենյակում։
Կարդալ ավելին
Սահմանամերձ Չորաթանում երեխաները կրթվելու լայն հնարավորություն են ստացել
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում արդեն 25 տարի գործում է «Մխիթար» երիտասարդական կենտրոնը, որտեղ գրեթե ամեն օր դասից հետո հավաքվում են հարակից գյուղերի երեխաները՝ կրթվելու, նոր արհեստ ու արվեստ սովորելու և իրենց ժամանցը կազմակերպելու համար։
Կարդալ ավելին
Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց
«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է:
Կարդալ ավելին