ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

2015 թվականի մայիսի 15-ին՝ Ստեփան Գիշյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ հայտարարվեց Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին:

Հիմնադրամը կոչված է նպաստելու հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը և երկու երկրների միջև բարեկամական կապի ամրապնդմանը, իրականացնելու դրական փոփոխություններ ուղղված ՀՀ սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային և առողջա­պահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը` ինքնադրսևորման հնարավորություն տալով Հայաստանի հասարակության առավել նախաձեռնող և ակտիվ անդամներին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մենք աջակցում ենք այն լավագույն գաղափարներին, որոնք իրենց հիմքում ունեն հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանման միտումներ և ուղղված են ՀՀ սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտների զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծմանը և այդ ոլորտներում նորագույն լուծումների ներդրմանը:
Արժևորելով սոցիալ-տնտեսական զարգացման հիմնաքարային դերը հասարակության երկարաժամկետ և կայուն զարգացման գործում՝ մենք կարևորում ենք ոլորտում իրականացվող ծրագրերը:
Հիմնադրամի գործունեության առանցքում են այն կրթական և գիտական ծրագրերը, որոնք ուղղված են հավասար կրթական հնարավորությունների ապահովմանը, երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը և կրթության որակի բարելավմանն ուղղված այլ լուծումների ինտեգրմանը:
Հիմնադրամը կարևոր է համարում նաև այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք շեշտը դնում են առողջապահության գործընթացի զարգացման վրա՝ աջակցելով առողջապահական հիմնախնդիրներին լուծումներ առաջարկող ամենաարդյունավետ ծրագրերին, ինչպես նաև առողջապահական ոլորտում նորարական լուծումների ներդրմանը:
Կարևորելով մշակութային կյանքի զարգացման դերը, մենք նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում հայ մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը խթանող ծրագրերի իրականացմանը:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հակոբ Անդրեասյան
Հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն
Հակոբ Շահենի Անդրեասյանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 12-ին Մեղրի քաղաքում: Բանկային համակարգում Հակոբ Անդրեասյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1995 թվականի հունվարի 23-ից` ստանձնելով «Արդշինբանկ»-ի Արաքս բաժանմունքի կառավարչի պաշտոնը: 09.09.2006-ից Հակոբ Անդրեասյանը ստանձնել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: 25.04.2014-ից առ այսօր նա հանդիսանում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ » ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենը: Ամուսնացած է, ունի երկու որդի:
Ստյոպա Զաքինյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ

ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ ֆինանսական գծով
Ստյոպա Ռոբերտի Զաքինյանը ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Ստյոպա Զաքինյանն իր աշխատաքային գործունեությունը սկսել է 2000 թվականի հուլիսի 6-ից՝ աշխատելով «ՀԱՅԳՅՈՒՂՓՈԽԲԱՆԿ» կոոպերատիվի, ներկայիս «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, «Արմավիր» մասնաճյուղում որպես վարկային գործակալ: 2010-ի հունվարի 1-ից մինչև 2014-ի հունվարի 1-ը ղեկավարել է Ակտիվների ու պասիվների կառավարման և դիլինգի վարչությունը, իսկ 2014-ի հունվարի 1-ից մինչև 2015-ի հուլիսի 27-ը` Միջազգային հարաբերությունների և ակտիվների ու պասիվների կառավարման վարչությունը: 2015 թվականի հուլիսի 27-ին Ստյոպա Զաքինյանը նշանակվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Ֆինանսական գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ: Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
Ֆիլիպ Լեոննարդ
Հոգաբարձուների խորհրդի անդամ

Կորպորատիվ ֆինանսների ղեկավար Ամունդի խմբում
Ֆիլիպ Ալեն Լեոննարդը ծնվել է 1974 թվականի փետրվարի 2-ին Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն): 1997 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2002 թվականի սեպտեմբերի 1-ն աշխատել է Ֆրանսիական ՖՈՐՏԻՍ ՖՐԱՆՍ (FORTIS FRANCE) ընկերությունուն որպես Ֆինանսական վերլուծաբան: Այնուհետև, 2002 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2006 թվականի փետրվարի 1-ը Ֆիլիպ Լեոննարդն աշխատել է «Կրեդիտ Ագրիկոլ» խմբում` որպես Մասնակցությունների և մասնաճյուղերի վարչության պատասխանատու:
2006 թվականի փետրվարի 1-ից առ այսօր Ֆիլիպ Լեոննարդն աշխատում է «Կրեդիտ Ագրիկոլ» ԲԸ-ում: Մասնավորապես, 2006 թվականի փետրվարի 1-ից մինչև 2011 թվականի մայիսի 1-ը Ֆիլիպ Լեոննարդը եղել է Մասնակցությունների և մասնաճյուղերի տնօրինություն, Ֆինանսական ուսումնասիրությունների պատասխանատու, իսկ 2011 թվականի մայիսի 1-ից մինչ օրս հանդիսանում է «Կրեդիտ Ագրիկոլ» ԲԸ Մանրածախ բանկային ծառայությունների միջազգային բանկի Մասնակցությունների և մասնաճյուղերի պատասխանատուի տեղակալ: 2011 թվականի նոյեմբերի 17-ից առ այսօր Ֆիլիպ Լեոննարդը հանդիսանում է նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
Ֆիլիպ Լեոննարդը նշանակվել է որպես «ՍՏԵՓԱՆ ԳԻՇՅԱՆ» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Հիմնադրամի հիմնադիր «Կրեդիտ Ագրիկոլ» բաժնկետիրական ընկերության կողմից:
Թոմաս Գրոհ
Հոգաբարձուների խորհրդի անդամ

«ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» Ազգային Ֆեդերացիայի Գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսական գծով
Հրայր Ասլանյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ

Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ
Հրայր Ասլանյանը ծնվել է 1983թ. նոյեմբերի 17-ին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Պոստդամ քաղաքում:
2005թ. Հրայր Ասլանյանը ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2008թ. ՀՊՏՀ կողմից վերջինիս շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Հրայր Ասլանյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2007թ. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում` որպես ռազմավարական պլանավորման, վերլուծությունների և ակտիվների ու պասիվների կառավարման բաժնի մասնագետ, 2010թ. Զբաղեցրել է ավագ դիլերի պաշտոն, 2011-2013թթ. Եղել է Դիլինգի բաժնի պետ: 2014թ. նշանակվելէ «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ֆոնդերի կառավարիչ: Հրայր Ասլանյանը նաև «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Աննա Գիշյան
Հիմնադրամի գործադիր տնօրեն
Աննա Վասիլիի Գիշյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
Աննա Գիշյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թվականի մարտի 5-ից՝ աշխատելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղում՝ որպես գործառնավար: Աշխատելով մինչև 2009 թվականի հունվարի 1-ը՝ այնուհետև տեղափոխվել է բանկի «Դավթաշեն», ապա «Ալավերդի» մասնաճյուղ: 2010 թվականի հունիսի 21-ին նշանակվել է նույն մասնաճյուղի գլխավոր հաշվապահ՝ պաշտոնավարելով մինչև 2011 թվականի հունիսի 6-ը:
Ստեփան Գիշյանի այրին է:

Ստեփան Գիշյան

կենսագրություն

Ստեփան Զավենի Գիշյանը ծնվել է 1964 թ. մայիսի 5-ին Երևանում: 1971-1981 թթ. սովորել է Երևանի թիվ 127 դպրոցում: 1981-1986 թթ. կրթությունը շարունակել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետում՝ այնուհետև ավարտելով նաև ասպիրանտուրան...