hy keyboard_arrow_down
en fr

ՍՏԵՓԱՆ ԳԻՇՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Gishyan
1. Հայտերի ընդունման կարգը

1.1 Հայտերի ընդունումը սկսվում է ս.թ. փետրվարի 3-ից և ավարտվում է ս.թ. մարտի 10-ին, ժամը՝ 18:00-ին,
1.2 Դիմում-հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք,
1.3 Դիմումների ընդունումը կատարվում է մրցութային կարգով,
1.5 Դիմումներն ընդունվում են հիմնադրամի կայքի միջոցով օնլայն դիմում-հայտ ներկայացնելու եղանակով: Այլ եղանակով ստացված դիմումները կհամարվեն անվավեր և չեն մասնակցի դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:

2. Դիմում-հայտի լրացման կարգը

2.1 Դիմում հայտը կարող եք սկսել լրացնել ցանկացած պահի սկսած ս.թ. փետրվարի 1-ից, այնուհետև պահպանել և շարունակել հաջորդող օրերի ընթացքում (բայց ոչ ուշ քան ս.թ. մարտի 10-ը, ժամը 18:00) յուրաքանչյուր անգամ հետևելով Ձեր էլեկտրոնային հասցեին ստացված հղմանը:
2.2 Դիմում-հայտի յուրաքանչյուր էջի դաշտերը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Պահպանել» կոճակը, իսկ լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Ուղարկել» կոճակը, այլապես դիմում-հայտը չի ուղարկվի: Ավարտելուց հետո Ձեր էլ. հասցեին կստանաք նամակ՝ դիմում-հայտի ստացման վերաբերյալ:
2.3 Ստացման մասին հաստատող նամակը չստանալու դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ առավելագույնը 2 աշխատանքային օրերի ընթացքում, այլապես դիմում-հայտը չի պահպանվի:
2.4 Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բյուջեն և դրա կառուցվածքը ներկայացնելու համար, անհրաժեշտ է օնլայն հայտի «Բյուջե» բաժնից ներբեռնել համապատասխան լրացման ձևը, լրացնել և կցել սեղմելով «Ավելացնել» կոճակը:

3. Ներկայացվող պարտադիր պայմաններ

3.1 Ծրագիրն ուղղված է սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը,
3.2 Ծրագիրն իրականացվելու է բացառապես ՀՀ տարածքում,
3.3 Ծրագիրն իրանանացվելու է իրավաբանական անձի կողմից,
3.4 Ծրագրի իրականացումը պետք է անվտանգ լինի շրջակա միջավայրի և հասարակության համար,
3.5 Ծրագիրն ուղղված է ոչ թե առանձին անձի սեփական շահերի բավարարմանը, այլ հասարակության լայն խմբերի համար նոր հնարավորությունների ստեղծմանը,
3.6 Ծրագրի արդյունավետությունը պետք է լինի երկարաժամկետ՝ առնվազն երկու տարվա օգտակարությամբ:
3.7 Ծրագիրը պետք է ունենա հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց։ Ներկայացված է մանրամասն տեղեկատվություն ծրագրի իրականացման վերաբերյալ:
3.8 Դրամաշնորհն իր մեջ չի ներառում աշխատավարձերի և այլ ընթացիկ, ադմինիստրատիվ, ինչպես նաև վերանորոգման և վերակառուցման ծախսերի վճարում։
3․9 Եթե ծրագիրը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամբողջությամբ չի ֆինանսավորվում,դրա ամբողջական ֆինանսավորումը համաֆինանսավորողների կողմից պետք է լինի երաշխավորված


4. Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք կբավարարեն ներքոնշյալ պայմաններից որևէ մեկին կամ մի քանիսին միաժամանակ

4․1 Ծրագիրը միտված է հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,

4․2 Ծրագիրը խթանում է նոր աշխատատեղերի ստեղծում,
4․3 Ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում է տեղական արտադրությունը և հումքը,
4․4 Ծրագիրն առաջարկում է նորարարական լուծում,
4․5 Դիմող իրավաբանական անձն առնվազն վերջին երկու տարվա ընթացքում ծավալել է ակտիվ գործունեություն:


5․ Ընտրության կարգը

5.1 Մրցույթը անցկացվում է և հաղթողները ընտրվում են 3 փուլով,
  • Առաջին փուլ – ներկայացված հայտերի ուսումնասիրում և նախնական ընտրություն Հիմնադրամի կողմից ձևացվորված հանձնաժողովի կողմից,
  • Երկրորդ փուլ – Առաջին փուլում ընտրված հայտատուների հետ հարցազրույցի անցկացում,
  • Երրորդ փուլ – Երկրորդ փուլը հաղթահարած անձանցից հաղթողների ընտրություն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
  • 5.2 Նեղ մասնագիտական ծրագրեր ներկայացված լինելու դեպքում Հիմնադրամի (կամ Հիմնադրամի կողմից ձևացվորված հանձնաժողովի) նախաձեռնությամբ Մրցույթի ցանկացած փուլում կարող է անցկացվել ծրագրի փորձաքննություն (ստուգում):
    5․3 Մրցույթի ցանկացած փուլում մասնակիցներից հնարավոր է պահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր,
    5․4 Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մասնակիցները գրավոր կամ բանավոր կտեղեկացվեն արդյունքների մասին:
6.Ֆինանսավորում

6.1 Մեկ դրամաշնորհի տրամադրման առավելագույն չափն է 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամ,
6.2 Դրամաշնորհն իր մեջ չի ներառում աշխատավարձերի և այլ ընթացիկ, ադմինիստրատիվ, ինչպես նաև վերանորոգման և վերակառուցման ծախսերի վճարում,
6.3 Եթե ծրագիրը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամբողջությամբ չի ֆինանսավորվում, դրա ամբողջական ֆինանսավորումը համաֆինանսավորողների կողմից պետք է լինի երաշխավորված:

7. Մոնիտորինգ

7.1 Ծրագրի շարունակականության և անխափան աշխատանքի ապահովման նպատակով հիմնադրամը իրավունք ունի պարբերաբար վերահսկողություն իրականացնել նվիրաբերված դրամաշնորհի նպատակային օգտագործման վերաբերյալ:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. մայիսին: