1. Հայտերի ընդունման կարգը
1.1 Հայտերի ընդունումը սկսվում է ս.թ. փետրվարի 5-ից և ավարտվում է ս.թ. մարտի 15-ին, ժամը՝ 18:00-ին,
1.2 Դիմում-հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք,
1.3 Դիմումների ընդունումը կատարվում է մրցութային կարգով,
1.4 Դիմումներն ընդունվում են հիմնադրամի կայքի միջոցով օնլայն դիմում-հայտ ներկայացնելու եղանակով: Այլ եղանակով ստացված դիմումները կհամարվեն անվավեր և չեն մասնակցի դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:
2. Ներկայացվող պարտադիր պայմաններ
2.1 Ծրագիրն ուղղված է սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը,
2.2 Ծրագիրն իրականացվելու է բացառապես ՀՀ տարածքում,
2.3 Ծրագիրն իրանանացվելու է իրավաբանական անձի կողմից,
2.4 Ծրագրի իրականացումը պետք է անվտանգ լինի շրջակա միջավայրի և հասարակության համար,
2.5 Ծրագիրն ուղղված է ոչ թե առանձին անձի սեփական շահերի բավարարմանը, այլ հասարակության լայն խմբերի համար նոր հնարավորությունների ստեղծմանը,
2.6 Ծրագրի արդյունավետությունը պետք է լինի երկարաժամկետ՝ առնվազն երկու տարվա օգտակարությամբ:
2.7 Ծրագիրը պետք է ունենա հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց։ Ներկայացված է մանրամասն տեղեկատվություն ծրագրի իրականացման վերաբերյալ:
2.8 Դրամաշնորհն իր մեջ չի ներառում աշխատավարձերի և այլ ընթացիկ, ադմինիստրատիվ, ինչպես նաև վերանորոգման և վերակառուցման ծախսերի վճարում։
2․9 Եթե ծրագիրը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամբողջությամբ չի ֆինանսավորվում,դրա ամբողջական ֆինանսավորումը համաֆինանսավորողների կողմից պետք է լինի երաշխավորված
3. Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք կբավարարեն ներքոնշյալ պայմաններից որևէ մեկին կամ մի քանիսին միաժամանակ
3․1 Ծրագիրը միտված է հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
3․2 Ծրագիրը խթանում է նոր աշխատատեղերի ստեղծում,
3․3 Ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում է տեղական արտադրությունը և հումքը,
3․4 Ծրագիրն առաջարկում է նորարարական լուծում,
3․5 Դիմող իրավաբանական անձն առնվազն վերջին երկու տարվա ընթացքում ծավալել է ակտիվ գործունեություն:
4․ Ընտրության կարգը
4.1 Մրցույթը անցկացվում է և հաղթողները ընտրվում են 3 փուլով,
- Առաջին փուլ – ներկայացված հայտերի ուսումնասիրում և նախնական ընտրություն Հիմնադրամի կողմից ձևացվորված հանձնաժողովի կողմից,
- Երկրորդ փուլ – Առաջին փուլում ընտրված հայտատուների հետ հարցազրույցի անցկացում,
- Երրորդ փուլ – Երկրորդ փուլը հաղթահարած անձանցից հաղթողների ընտրություն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
4.2 Նեղ մասնագիտական ծրագրեր ներկայացված լինելու դեպքում Հիմնադրամի (կամ Հիմնադրամի կողմից ձևացվորված հանձնաժողովի) նախաձեռնությամբ Մրցույթի ցանկացած փուլում կարող է անցկացվել ծրագրի փորձաքննություն (ստուգում):
4․3 Մրցույթի ցանկացած փուլում մասնակիցներից հնարավոր է պահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր,
4․4 Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մասնակիցները գրավոր կամ բանավոր կտեղեկացվեն արդյունքների մասին:
5.Ֆինանսավորում
5.1 Մեկ դրամաշնորհի տրամադրման առավելագույն չափն է 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ,
5.2 Դրամաշնորհն իր մեջ չի ներառում աշխատավարձերի և այլ ընթացիկ, ադմինիստրատիվ, ինչպես նաև վերանորոգման և վերակառուցման ծախսերի վճարում,
5.3 Եթե ծրագիրը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամբողջությամբ չի ֆինանսավորվում, դրա ամբողջական ֆինանսավորումը համաֆինանսավորողների կողմից պետք է լինի երաշխավորված:
6. Մոնիտորինգ
6.1 Ծրագրի շարունակականության և անխափան աշխատանքի ապահովման նպատակով հիմնադրամը իրավունք ունի պարբերաբար վերահսկողություն իրականացնել նվիրաբերված դրամաշնորհի նպատակային օգտագործման վերաբերյալ:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. մայիսին: