ԾՐԱԳՐԵՐ

Նոյեմբերյան համայնքի մարզադպրոց

Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերանորոգումից հետո կրկին իր դռներն է բացել սահմանամերձ ինը համայնքի մոտ 150 սաների առջև: Նախկին անմխիթար վիճակից ոչինչ չի մնացել. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով նորոգվել է մարզադպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

«Ոգևորություն եմ տեսնում թե՛ բնակիչների, թե՛ համայնքի ղեկավարության, թե՛ մարզադպրոցի սաների մոտ. ոգևորված են, քանի որ նոր մարզադպրոցում են կազմակերպելու պարապմունքները: Այս տարի հիմնադրամին ներկայացվել էր շուրջ 130 ծրագիր: Ընտրությունն անչափ բարդ էր, քանի որ մեզ ներկայացված ծրագրերը շատ էին, և բոլորն էլ չափազանց հետաքրքիր: Ընտրված չորս ծրագրերից  մեկը այսօր արդեն ամբողջությամբ իրագործված է։ Ծրագիրն ընտրելու ժամանակ մեզ համար շատ կարևոր էր, որ մարզադպրոցի ամբողջական վերանորոգումը իրականացվելու է համայնքապետարանի և հիմնադրամի համատեղ ջանքերով։ Համայնքապետարանի ծրագրին մասնակից լինելու ցանկությունը և պատրաստակամությունը հավելյալ առավելություն էր։ Համոզված եմ, որ վերանորոգված մարզադպրոցը մեծ օգուտ կբերի համայնքին թե՛ առողջ ապրելակերպի տեսանկյունից, թե՛ համայնքի երիտասարդների և ոչ միայն նրանց ազատ ժամանակը կազմակերպելու առումով»,-իր խոսքում նշեց Աննա Գիշյանը։

Հիմնանորոգված մարզադպրոցում աշակերտները բասկետբոլ, վոլեյբոլ և բադմինտոն կպարապեն, հաշմանդամություն ունեցող երեխաների համար կբացվի խմբակ շախմատի և շաշկիի պարապմունքներ անցկացնելու համար: 

Մինչև տարեվերջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի ևս երեք դրամաշնորհային ծրագիր:

Այլ ծրագրեր

Կավե զարգացնող խաղեր՝ Ճամբարակից. ստեղծվել են նոր աշխատատեղեր
Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը երեխաների խնամքի, խոցելի խմբերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման նպատակով իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր: Կազմակերպության շահառուները պատրաստում են հայկական տարազով կավե զարգացնող խաղեր, որոնք զարգացնում են երևակայությունն ու ծանոթացնում հայկական մշակույթին:
Կարդալ ավելին
Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել
Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն:
Կարդալ ավելին
Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում
Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։
Կարդալ ավելին