ԾՐԱԳՐԵՐ

Բարեգործությամբ նոր բարեգործության սկիզբ դրվեց

«Ստեփան Գիշյան» և «Միասին» հիմնադրամների համատեղ ջանքերով Գյումրիում ստեղծվել է հացի «սոցիալական» արտադրամաս, որտեղ սոցիալապես խոցելի խմբի երիտասարդները և պատանիները հնարավորություն կունենան աշխատել և մասնագիտություն ստանալ։

«Այսուհետ Գյումրիում կունենանք հայ-ֆրանսիական «անկյուն»։ Սա այս տարվա ընթացքում արդեն հիմնադրամի կողմից ավարտին հասցված 3-րդ ծրագիրն է։ Արտադրամասում արտադրվող հացի մեծ մասը բարեգործության տեսքով ուղղվելու է դեպի ծերանոցներ, բարեգործական ճաշարաններ և մանկատներ, մյուս մասը վաճառվելու է՝ ապահովելով ծրագրի կայունությունն ու շարունակականությունը։ Այստեղ երիտասարդները բացի  աշխատելուց կկարողանան սովորել և կատարելագործել  իրենց հմտությունները հացի արտադրման ոլորտում՝ ամեն տարի վերապատրաստվելով ֆրանսիացի հացթուխների օգնությամբ։ Կարող ենք փաստել, որ այս բարեգործությամբ նոր բարեգործության սկիզբ դրեցինք»,- իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ծրագրի շրջանակում մենք փորձում ենք օգնել այն երեխաներին, որոնք  դուրս են եկել փակ հաստատություններից՝ մանկատներից, խնամքի կենտրոններից, և չունեն ոչ մի տեղ աշխատանք կամ ուսում ստանալու հնարավորություն: Արդեն նմանատիպ փորձ ունենք։ Պռոշյան համայնքում շուրջ մեկ տարի գործում է հացի արտադրամաս, որտեղ աշխատում և մասնագիտություն են ստանում «Զատիկ» խնամքի կենտրոնի սաները։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով արտադրամասի համար գնել ենք սարքավորումներ՝ վառարան, խմոր հունցելու սարք, սեղաններ. այն ամենը, ինչն անհրաժեշտ է արտադրամասում միաժամանակ սովորելու և որակյալ ֆրանսիական հաց թխելու համար»,- իր խոսքում նշեց «Միասին» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Հովհաննիսյանը։

Մինչև տարեվերջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի ևս մեկ դրամաշնորհային ծրագիր:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Այլ ծրագրեր

Կավե զարգացնող խաղեր՝ Ճամբարակից. ստեղծվել են նոր աշխատատեղեր
Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը երեխաների խնամքի, խոցելի խմբերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման նպատակով իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր: Կազմակերպության շահառուները պատրաստում են հայկական տարազով կավե զարգացնող խաղեր, որոնք զարգացնում են երևակայությունն ու ծանոթացնում հայկական մշակույթին:
Կարդալ ավելին
Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել
Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն:
Կարդալ ավելին
Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում
Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։
Կարդալ ավելին