ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ

Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում այսուհետև երեխաները ֆրանսերեն լեզուն կուսումնասիրեն նոր ու կահավորված դասասենյակում:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով ստեղծված դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով. համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, հայկական արտադրության հեռուստացույց, ֆրանսիական հարուստ գրականություն, ինչպես նաև փափուկ կահույք՝ ոչ ֆորմալ դասաժամեր կազմակերպելու համար:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ սովորող երեխաները համալրեցին այն երջանիկ աշակերտների շարքը, ովքեր հնարավորություն ունեն նման գեղեցիկ դասասենյակում անցկացնելու ֆրանսերենի դասերը: Հիմա այստեղ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի երեխաներն ավելի արդյունավետ սովորեն ֆրանսերեն լեզուն և, որ ավելի հետաքրքիր անցնի իրենց դասաժամերը»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Շատ տպավորված եմ, երբ տեսնում եմ երեխաներն ինչպես են պատրաստվել ու ինչպիսի ոգևորությամբ են սովորում: Տեսնում եմ նաև ուսուցիչների աշխատանքը: Շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ մեծ ջանքեր են գործադրում ֆրանսերենի ուսուցման համար: Շնորհավորում եմ դպրոցի տնօրինությանը, որ ունեն այսպիսի ժամանակակից դասասենյակ»,- նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:  

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Տեսանյութն այստեղ։

Այլ նորություններ

Երեխաները ֆրանսերեն կուսումնասիրեն նոր դասասենյակում
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում ֆրանսերենի նոր գունավոր դասասենյակը աշակերտների  մեծ երազանքների կողքին մեկն էլ է ավելացրել. ուզում են  ֆրանսերեն լավ սովորել, որ գնան Ֆրանսիան տեսնեն:
Կարդալ ավելին
Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար․ նվերներ Բյուրականի աստղադիտարանին
Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և ‹‹Ստեփան Գիշյան›› բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն: Գիտաճամբարի մասնակիցները Հայաստանի տարբեր դպրոցներից ժամանած երեխաներն են:
Կարդալ ավելին
Աշխատանք հանուն երեխաների
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության ‹‹Սորս›› հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի և փայտամշակման արտադրամասը:
Կարդալ ավելին