ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը կընդունի 2020թ.-ի դրամաշնորհային հայտերը

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը իրավաբանական անձանց համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև ս.թ. մարտի 10-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝

  • նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
  • առաջարկում են նորարարական լուծումներ,
  • դիմող իրավաբանական անձն առնվազն վերջին երկու տարվա ընթացքում ծավալել է ակտիվ գործունեություն,
  • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

 

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ:

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

Այլ նորություններ

Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ
Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում այսուհետև երեխաները ֆրանսերեն լեզուն կուսումնասիրեն նոր ու կահավորված դասասենյակում:
Կարդալ ավելին
Երեխաները ֆրանսերեն կուսումնասիրեն նոր դասասենյակում
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում ֆրանսերենի նոր գունավոր դասասենյակը աշակերտների  մեծ երազանքների կողքին մեկն էլ է ավելացրել. ուզում են  ֆրանսերեն լավ սովորել, որ գնան Ֆրանսիան տեսնեն:
Կարդալ ավելին
Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար․ նվերներ Բյուրականի աստղադիտարանին
Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և ‹‹Ստեփան Գիշյան›› բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն: Գիտաճամբարի մասնակիցները Հայաստանի տարբեր դպրոցներից ժամանած երեխաներն են:
Կարդալ ավելին