ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը տրամադրեց առաջին դրամաշնորհները

Ստեփան Գիշյանի ծննդյան օրը, հիմնադրամն ամփոփեց իր կողմից 2017թ-ի սկզբին հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները:

Հիմնադրամի խորհրդի որոշմամբ այս տարի աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ կազմակերպությունների կողմից ներկայացված  ծրագրերին՝

  1. «Միասին» հիմնադրամ
  2. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի համայնքային մարզադպրոց
  3. «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն
  4. ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիա:

«Հոգաբարձուների խորհրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք հիմնադրամին համագործակցության հայտ ներկայացրեցին. հույս ունեմ, որ մենք ապագայում էլ կշարունակենք համագործակցությունը: Հիմնադրամի ստեղծման գլխավոր նպատակը  Ստեփանի գործը շարունակելն է, նրա մտածելակերպը, աշխարհայացքը կյանքի կոչելը  սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով: Մենք համոզված ենք, որ դրված նպատակին հասնելու լավագույն ուղին առկա խնդիրներով մտահոգ կառույցների, կազմակերպությունների և անհատների ներուժը համախմբելն է, ինչին մենք հասնելու ենք հիմնադրամի միջոցով: Այս ծրագրերին աջակցելը կլինի մեր հիմնադրամի առաջին փոքր քայլը, որպեսզի  մենք հպարտությամբ ասենք, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը»,-իր խոսքում նշեց հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Ես շատ հաճախ եմ հիշում Ստեփանին, մտովի խոսում նրա հետ…Ստեփան Գիշյանը նոր մշակույթ և մտածողություն է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել մեր հազարավոր  հայրենակիցներին  ամուր կանգնած մնալ հայրենի հողի վրա, ապրել և արարել հայրենիքում: Համոզված եմ, որ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի գործունեության շնորհիվ մենք ևս մեկ նոր հնարավորություն կստեղծենք առկա մտքերի և գաղափարների իրագործման համար»,-իր խոսքում նշեց  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: 

Այլ նորություններ

Զինվորի տունը համալրվել է բժշկական ժամանակակից սարքավորումներով
Հայաստանում և տարածաշրջանում վերականգնողական եզակի կենտրոն Զինվորի տունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բժշկական գործիքներ և սարքավորումներ՝ մի շարք վիրահատություններ իրականացնելու համար։
Կարդալ ավելին
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2024թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Կարդալ ավելին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է նոր սարքավորումներով
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հավաքել, մշակել ու ամեն տարի տասնյակ հազարավոր այցելուներին է ներկայացնում Թուրքիայի իրականացրած ցեղասպանության մասին փաստերը։
Կարդալ ավելին