Գործունեության ոլորտները
Գործունեության ոլորտները

Մենք աջակցում ենք այն լավագույն գաղափարներին, որոնք իրենց հիմքում ունեն հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանման միտումներ և ուղղված են ՀՀ սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտների զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծմանը և այդ ոլորտներում նորագույն լուծումների ներդրմանը:

Արժևորելով սոցիալ-տնտեսական զարգացման հիմնաքարային դերը հասարակության երկարաժամկետ և կայուն զարգացման գործում՝ մենք կարևորում ենք ոլորտում իրականացվող ծրագրերը:

Հիմնադրամի գործունեության առանցքում են այն կրթական և գիտական ծրագրերը, որոնք ուղղված են հավասար կրթական հնարավորությունների ապահովմանը, երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը և կրթության որակի բարելավմանն ուղղված այլ լուծումների ինտեգրմանը:

Հիմնադրամը կարևոր է համարում նաև այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք շեշտը դնում են առողջապահության գործընթացի զարգացման վրա՝ աջակցելով առողջապահական հիմնախնդիրներին լուծումներ առաջարկող ամենաարդյունավետ ծրագրերին, ինչպես նաև առողջապահական ոլորտում նորարական լուծումների ներդրմանը:

Կարևորելով մշակութային կյանքի զարգացման դերը, մենք նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում հայ մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը խթանող ծրագրերի իրականացմանը: