Հիմնադրամի մասին
Հիմնադրամի մասին

2015 թվականի մայիսի 15-ին՝ Ստեփան Գիշյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ հայտարարվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ , ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է  նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային և առողջա­պահական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանն  աջակցող ծրագրերի իրականացմանը:

 

ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հիմնադրամի գործունեության հիմքում ունենալով հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ու երկու երկրների միջև կապերի խորացման գաղափարը՝ ինքնարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն տալ Հայաստանի հասարակության առավել նախաձեռնող և ակտիվ անդամներին՝  նպաստելով համայնքների զարգացմանն ու բարեկեցությանը: