ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

2015 թվականի մայիսի 15-ին՝ Ստեփան Գիշյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ հայտարարվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին:

Հիմնադրամը կոչված է նպաստելու հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը և երկու երկրների միջև բարեկամական կապի ամրապնդմանը, իրականացնելու դրական փոփոխություններ ուղղված ՀՀ սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային և առողջա­պահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը` ինքնադրսևորման հնարավորություն տալով Հայաստանի հասարակության առավել նախաձեռնող և ակտիվ անդամներին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մենք աջակցում ենք այն լավագույն գաղափարներին, որոնք իրենց հիմքում ունեն հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանման միտումներ և ուղղված են ՀՀ սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտների զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծմանը և այդ ոլորտներում նորագույն լուծումների ներդրմանը:
Արժևորելով սոցիալ-տնտեսական զարգացման հիմնաքարային դերը հասարակության երկարաժամկետ և կայուն զարգացման գործում՝ մենք կարևորում ենք ոլորտում իրականացվող ծրագրերը:
Հիմնադրամի գործունեության առանցքում են այն կրթական և գիտական ծրագրերը, որոնք ուղղված են հավասար կրթական հնարավորությունների ապահովմանը, երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը և կրթության որակի բարելավմանն ուղղված այլ լուծումների ինտեգրմանը:
Հիմնադրամը կարևոր է համարում նաև այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք շեշտը դնում են առողջապահության գործընթացի զարգացման վրա՝ աջակցելով առողջապահական հիմնախնդիրներին լուծումներ առաջարկող ամենաարդյունավետ ծրագրերին, ինչպես նաև առողջապահական ոլորտում նորարական լուծումների ներդրմանը:
Կարևորելով մշակութային կյանքի զարգացման դերը, մենք նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում հայ մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը խթանող ծրագրերի իրականացմանը:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հակոբ Անդրեասյան
Հոգաբարձուների խորհրդի նախագահ
Հակոբ Շահենի Անդրեասյանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 12-ին Մեղրի քաղաքում: Բանկային համակարգում Հակոբ Անդրեասյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1995 թվականի հունվարի 23-ից` ստանձնելով «Արդշինբանկ»-ի Արաքս բաժանմունքի կառավարչի պաշտոնը: 09.09.2006-ից Հակոբ Անդրեասյանը ստանձնել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: 25.04.2014-ից առ այսօր նա հանդիսանում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ » ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենը: Ամուսնացած է, ունի երկու որդի:
Մայա Ատիգ
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Մայա Ատիգը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 16-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում: 2005 թվականի մայիսի 2-ից մինչև 2016 թվականի հունվարի 31-ը Մայա Ատիգն աշխատել է Ֆրանսիային Հանրապետության Կառավարությունում որպես Էկոնոմիկայի նախարարության Գլխավոր քարտուղարի տեղակալ: Այնուհետև, 2016 թվականի փետրվարի 1-ին Մայա Ատիգը տեղափոխվել է «Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիա» (Ֆրանսիա) և առ այսօր զբաղեցնում է Ընկերության Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Մայա Ատիգը նշանակվել է որպես «ՍՏԵՓԱՆ ԳԻՇՅԱՆ» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Հիմնադրամի հիմնադիր Ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիա» ընկերության կողմից:
Ստյոպա Զաքինյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Ստյոպա Ռոբերտի Զաքինյանը ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Ստյոպա Զաքինյանն իր աշխատաքային գործունեությունը սկսել է 2000 թվականի հուլիսի 6-ից՝ աշխատելով «ՀԱՅԳՅՈՒՂՓՈԽԲԱՆԿ» կոոպերատիվի, ներկայիս «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, «Արմավիր» մասնաճյուղում որպես վարկային գործակալ: 2010-ի հունվարի 1-ից մինչև 2014-ի հունվարի 1-ը ղեկավարել է Ակտիվների ու պասիվների կառավարման և դիլինգի վարչությունը, իսկ 2014-ի հունվարի 1-ից մինչև 2015-ի հուլիսի 27-ը` Միջազգային հարաբերությունների և ակտիվների ու պասիվների կառավարման վարչությունը: 2015 թվականի հուլիսի 27-ին Ստյոպա Զաքինյանը նշանակվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Ֆինանսական գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ: Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
Ֆիլիպ Լեոննարդ
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Ֆիլիպ Ալեն Լեոննարդը ծնվել է 1974 թվականի փետրվարի 2-ին Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն): 1997 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2002 թվականի սեպտեմբերի 1-ն աշխատել է Ֆրանսիական ՖՈՐՏԻՍ ՖՐԱՆՍ (FORTIS FRANCE) ընկերությունուն որպես Ֆինանսական վերլուծաբան: Այնուհետև, 2002 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2006 թվականի փետրվարի 1-ը Ֆիլիպ Լեոննարդն աշխատել է «Կրեդիտ Ագրիկոլ» խմբում` որպես Մասնակցությունների և մասնաճյուղերի վարչության պատասխանատու:
2006 թվականի փետրվարի 1-ից առ այսօր Ֆիլիպ Լեոննարդն աշխատում է «Կրեդիտ Ագրիկոլ» ԲԸ-ում: Մասնավորապես, 2006 թվականի փետրվարի 1-ից մինչև 2011 թվականի մայիսի 1-ը Ֆիլիպ Լեոննարդը եղել է Մասնակցությունների և մասնաճյուղերի տնօրինություն, Ֆինանսական ուսումնասիրությունների պատասխանատու, իսկ 2011 թվականի մայիսի 1-ից մինչ օրս հանդիսանում է «Կրեդիտ Ագրիկոլ» ԲԸ Մանրածախ բանկային ծառայությունների միջազգային բանկի Մասնակցությունների և մասնաճյուղերի պատասխանատուի տեղակալ: 2011 թվականի նոյեմբերի 17-ից առ այսօր Ֆիլիպ Լեոննարդը հանդիսանում է նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
Ֆիլիպ Լեոննարդը նշանակվել է որպես «ՍՏԵՓԱՆ ԳԻՇՅԱՆ» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Հիմնադրամի հիմնադիր «Կրեդիտ Ագրիկոլ» բաժնկետիրական ընկերության կողմից:
Հրայր Ասլանյան
Հոգաբարձուների խորհդի անդամ
Հրայր Ասլանյանը ծնվել է 1983թ. նոյեմբերի 17-ին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Պոստդամ քաղաքում:
2005թ. Հրայր Ասլանյանը ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2008թ. ՀՊՏՀ կողմից վերջինիս շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Հրայր Ասլանյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2007թ. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում` որպես ռազմավարական պլանավորման, վերլուծությունների և ակտիվների ու պասիվների կառավարման բաժնի մասնագետ, 2010թ. Զբաղեցրել է ավագ դիլերի պաշտոն, 2011-2013թթ. Եղել է Դիլինգի բաժնի պետ: 2014թ. նշանակվելէ «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ֆոնդերի կառավարիչ: Հրայր Ասլանյանը նաև «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Աննա Գիշյան
Հիմնադրամի գործադիր տնօրեն
Աննա Վասիլիի Գիշյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
Աննա Գիշյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թվականի մարտի 5-ից՝ աշխատելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղում՝ որպես գործառնավար: Աշխատելով մինչև 2009 թվականի հունվարի 1-ը՝ այնուհետև տեղափոխվել է բանկի «Դավթաշեն», ապա «Ալավերդի» մասնաճյուղ: 2010 թվականի հունիսի 21-ին նշանակվել է նույն մասնաճյուղի գլխավոր հաշվապահ՝ պաշտոնավարելով մինչև 2011 թվականի հունիսի 6-ը:
Ստեփան Գիշյանի այրին է:

Ստեփան Գիշյան

կենսագրություն

Ստեփան Զավենի Գիշյանը ծնվել է 1964 թ. մայիսի 5-ին Երևանում: 1971-1981 թթ. սովորել է Երևանի թիվ 127 դպրոցում: 1981-1986 թթ. կրթությունը շարունակել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետում՝ այնուհետև ավարտելով նաև ասպիրանտուրան...