ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքում ընդլայնվում է տեղական հումքի վերամշակումը

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ  Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասը ընդլայնվել է՝ համալրվել  նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ։

«Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից 4 տարի առաջ ստեղծված, տարածաշրջանում միակ բրդի վերամշակման արտադրամասը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բուրդ գզելու համար նախատեսված սարքեր, կաշի կարելու սարք, որը օգտագործվելու է պայուսակների պատրաստման համար և ավելացվել են դազգահները։

«Հիմնադրամը ողջունում է այն ծրագրերը, որտեղ օգտագործվում է տեղական հումքն ու ռեսուրսները: Այս ծրագիրը շատ հետաքրքիր է, նախ նրա համար, որ տեղում տարածված է ոչխարաբուծությունը, բայց բուրդը   թափոն է համարվել, քանի որ տեղական սպառման շուկա չի եղել: Այժմ արտադրամասը ընդլայնվել է, և այսուհետ հնարավոր կլինի մեծացնել արտադրանքի ծավալները»,-իր խոսքում նշեց Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը  2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից:
Տեսանյութը կարող եք դիտելայստեղ:
 

Այլ նորություններ

«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Կարդալ ավելին
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։
Կարդալ ավելին
Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան  ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում։
Կարդալ ավելին