hy keyboard_arrow_down
en fr

ՍՏԵՓԱՆ ԳԻՇՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Gishyan

Դիմելու կարգը


1. Հայտերի ընդունման կարգը

1.1 Հայտերի ընդունումը սկսվում է ս.թ. փետրվարի 1-ից և ավարտվում է ս.թ. մարտի 15-ին,
1.2 Դիմում-հայտ կարող են ներկայացնել անհատներ, նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ,
1.3 Դիմումները պետք է լրացվեն 18 տարին լրացած անձանց կողմից, այլապես համակարգը կմերժի ներկայացված դիմում-հայտը,
1.4 Դիմումների ընդունումը կատարվում է մրցութային կարգով,
1.5 Դիմումներն ընդունվում են հիմնադրամի կայքի միջոցով օնլայն դիմում-հայտ ներկայացնելու եղանակով: Այլ եղանակով ստացված դիմումները կհամարվեն անվավեր և չեն մասնակցի դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:

2. Դիմում-հայտի լրացման կարգը

2.1 Դիմում հայտը կարող եք սկսել լրացնել ցանկացած պահի սկսած ս.թ. փետրվարի 1-ից, այնուհետև պահպանել և շարունակել հաջորդող օրերի ընթացքում (բայց ոչ ուշ քան ս.թ. մարտի 15-ը) յուրաքանչյուր անգամ հետևելով Ձեր էլեկտրոնային հասցեին ստացված հղմանը:
2.2 Դիմում-հայտի յուրաքանչյուր էջի դաշտերը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Պահպանել» կոճակը, իսկ լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Ուղարկել» կոճակը, այլապես դիմում-հայտը չի ուղարկվի: Ավարտելուց հետո Ձեր էլ. հասցեին կստանաք նամակ՝ դիմում-հայտի ստացման վերաբերյալ:
2.3 Ստացման մասին հաստատող նամակը չստանալու դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ առավելագույնը 2 աշխատանքային օրերի ընթացքում, այլապես դիմում-հայտը չի պահպանվի:
2.4 Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բյուջեն և դրա կառուցվածքը ներկայացնելու համար, անհրաժեշտ է օնլայն հայտի «Բյուջե» բաժնից ներբեռնել համապատասխան լրացման ձևը, լրացնել և կցել սեղմելով «Ավելացնել» կոճակը:

3. Ներկայացվող պահանջները

3.1 Ծրագիրը պետք է ունենա սոցիալական, մարդասիրական ազդեցություն և իրականացվի բացառապես ՀՀ տարածքում,
3.2 Ծրագիրը պետք է ուղղված լինի ՀՀ սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը,
3.3 Ծրագիրը պետք է ներկայացված լինի հակիրճ՝ իր բովանդակության մեջ պարունակելով մանրամասն տեղեկատվություն ծրագրի իրականացման վերաբերյալ,
3.4 Ծրագրի իրականացումը պետք է անվտանգ լինի շրջակա միջավայրի և հասարակության համար,
3.5 Ծրագրի արդյունավետությունը պետք է լինի երկարաժամկետ՝ առնվազն երկու տարվա օգտակարությամբ:
3.6 Ծրագիրը պետք է ուղղված լինի ոչ թե առանձին անհատների սեփական շահերի բավարարմանը, այլ հասարակության լայն խմբերի համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

4. Ընտրության կարգը

4.1 Ծրագրերի ընտրությունը կատարում է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի Խորհրդից կազմված հանձնաժողովը,
4.2 Հանձնաժողովի քննարկմանը կներկայացվեն այն հայտերը, որոնք համապատասխանում են ներկայացված բոլոր պահանջներին,
4.3 Նեղ մասնագիտական ծրագրերը լրացուցիչ կուսումնասիրվեն անկախ փորձագետների կողմից,
4.4 Ծրագրի գնահատման փուլում մասնակիցներից հնարավոր է պահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր,
4.5 Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մասնակիցները գրավոր կամ բանավոր կտեղեկացվեն արդյունքների մասին,
4.6 Գնահատումը կիրականացվի 3 փուլով՝
  • Առաջին փուլ – Կառանձնացվեն այն ծրագրերը, որոնք ներկայացրել են դիմում-հայտի ամբողջական փաթեթը և լիովին համապատասխանում են ներկայացվող պահանջներին,
  • Երկրորդ փուլ – Ընտրված ծրագրերի մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի,
  • Երրորդ փուլ – Երրորդ փուլ անցած ծրագրերից կընտրվեն հաղթող ծրագրերը հիմնադրամի Խորհրդի կողմից:
4.7 Հիմնադրամը առանձնակի կարևորություն կտա այն ծրագրերին, որոնք
  • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
  • կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք/ռեսուրսներ,
  • արդյունավետ կլինեն հասարակության հնարավորինս լայն խմբերի համար,
  • Կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց:
5.Ֆինանսավորում

5.1 Մեկ դրամաշնորհի տրամադրման առավելագույն չափն է 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ,
5.2 Դրամաշնորհը իր մեջ չպետք է ներառի վարչական ծախսեր,
5.3 Եթե ծրագիրը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամբողջությամբ չի ֆինանսավորվում, դրա ամբողջական ֆինանսավորումը համաֆինանսավորողների կողմից պետք է լինի երաշխավորված:

6. Մոնիտորինգ

6.1 Ծրագրի շարունակականության և անխափան աշխատանքի ապահովման նպատակով հիմնադրամը իրավունք ունի պարբերաբար վերահսկողություն իրականացնել նվիրաբերված դրամաշնորհի նպատակային օգտագործման վերաբերյալ:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. մայիսի 5-ին: